Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.09.2020 | 00:01

Ձեռս կարկառած մոմե շորերիդ,

Աղաղակում եմ, կանչում եմ Քեզ, Տե՛ր.

-Մեկնի՛ր սուրբ Աջդ, այնպե՜ս տկար եմ…

Տե՛ր իմ, հոգսերս շատ մեծ դուրս եկան`

իմ իսկ հավատքից:

Այնպե՜ս եմ ուզում, որ շողշողաս, Տե՜ր,

Ցավերիս վրա ու ձեռս բռնած`

Երիքովն անցնես…

ՈՒ բալասանդ անձրևի նման թափվի

վերքերիս վրա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ